38 երիտասարդ հետազոտող կվերապատրաստվի արտերկրյա առաջատար գիտական կենտրոններում և բուհերում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։
Ֆինանսավորման է երաշխավորվել 38 ծրագիր։ Այսպիսով, ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող 11 գիտական կազմակերպություններից և բուհերից 38 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Հարավային Կորեայի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։
Հիշեցնենք, որ մրցույթի հայտատու կարող էին լինել հետևյալ 3 խմբերի ՀՀ քաղաքացիները կամ ռեզիդենտները՝
- մագիստրատուրայի ուսանողներ՝ ընդգրկված բազային ֆինանսավորման որևէ ծրագրում,
- 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներ կամ հայցորդներ, որոնք կազմակերպությունում ձևակերպված են որպես հայցորդ մրցույթին դիմելու վերջնաժամկետից առնվազն մեկ տարի առաջ,
- 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք կազմակերպության հետ ունեն աշխատանքային պայմանագիր։
Վերապատրաստման տևողությունը կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս:
17 Հոկտեմբեր, 2025 14:18
876
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
19 Հուլիս, 2026 12:44
Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
17 Հուլիս, 2026 14:28
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
14 Հուլիս, 2026 17:12
Ոստիկանության ծառայողական շներն արտերկրում վարժանքներ են անցել
31 Հունվար, 2024 18:48