Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մահացել է մանկավարժության դոկտոր և Հռոմի Տրե համալսարանի պրոֆեսոր Սոֆիա Կորադին, ով Եվրոպայում Էրազմուս միջազգային ուսանողական փոխանակման ծրագրի հիմնադիրն էր, հաղորդում է ANSA-ն։

Կորրադին, ում մականունը «Մայր Էրազմուս» էր, մահացել է երեկ երեկոյան Հռոմում՝ 91 տարեկան հասակում։ Ընտանիքի հայտարարության մեջ նրան նկարագրել են որպես «անհավանական էներգիայի, մտավոր և հուզական առատաձեռնության տեր կին»։

Էրազմուս փոխանակման ծրագիրը հիմնադրվել է 1987 թվականին։ Կորադին իրավաբանություն է սովորել Հռոմի համալսարաններից մեկում և մեկ տարի անցկացրել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում՝ կրթաթոշակով։ Սակայն Իտալիա վերադառնալուց հետո նրա հայրենի համալսարանը չի ճանաչել Միացյալ Նահանգներում նրա ավարտած ոչ մի դասընթաց։ Դրա պատճառով նա ստիպված է եղել ուսումը երկարաձգել ևս մեկ տարով՝ ծնողների ֆինանսական աջակցությամբ։ Դրանից հետո Կորադին սկսել է առաջ մղել ուսանողներին փոխանակման ծրագրերին մասնակցելու համար խրախուսելու գաղափարը։ Նա հաջողությամբ համոզել է մի քանի եվրոպական համալսարանների ֆինանսավորել նման ուղևորությունները։

896