Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի շնորհավորական ուղերձ է հղել ՔԿԾ աշխատակցի օրվա առթիվ։

Քրեակատարողական ծառայության հարգելի´ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա և ծառայության հիմնադրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ։

Սիրելի´ ծառայողներ, դուք իրականացնում եք մի աշխատանք, որը պահանջում է բարձր պատասխանատվություն, կարգապահություն և նվիրում։ Ձեր ծառայությունը կարևոր դեր ունի արդարադատության համակարգի կայացման և հասարակության անվտանգության ապահովման գործում։

Բազմիցս ընդգծել եմ, որ քրեակատարողական ծառայության համակարգում կարող է լինել միայն մեկ արտոնյալ և այդ մեկը բարեվարք, բարեխիղճ, անշահախնդիր, անկաշառ և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայողն է։

Կցանկանամ, որ այս միտքն ընդունեք ի գիտություն և այն դարձնեք ձեր ամենօրյա աշխատանքի կարգախոսը:

Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրվածության և հետևողական աշխատանքի համար։

Շնորհավո՜ր տոնդ, քրեակատարողական ծառայող:

2180