Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Էդմոն Մարուքյանի հայտարարություններին և գրել.

«Քաղաքական դաշտի «լուսավոր» գերագույն լուզեռ Էդմոն Մարուքյանին փոխանցեք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներում պետական արարողակարգային այցեր նախատեսված չեն: Դա տեղի չի ունեցել որևէ երկրում, քանի որ գագաթնաժողովի ֆորմատը լրիվ այլ է:

Հերիք է փորձես լայք հավաքել ու ռուսաստանաբնակ օլիգարխի քմահաճությունը շահես՝ պնդելով, թե Ծիծեռնակաբերդի վերանորոգումը ձգձգվում է գագաթնաժողովի ժամանակ փակ պահելու համար հուշահամալիրը: Մանավանդ, որ նույնիսկ վերանորոգման ժամանակ հուշամալիրի բաց լինելն ապահովված է, այն որևէ պահի փակ չի եղել:

Էժան է»:

1892