Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

«Շինաշխատանքների ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինարարությունը երկարաձգվել էր։ Վերացվել է սողանքային վտանգը, և ճանապարհի 2 կմ երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։

Այսպիսով՝ ճանապարհն ամբողջ երկարությամբ ասֆալտապատվել է։ 

 

Առաջիկայում ճանապարհի նշված հատվածը ևս կահավորվելու է անվտանգության տարրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

 

459