Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մի շարք բուհերում ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի են ունեցել ուսանողների հետ հանդիպում-բանախոսություններ:

 

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը բանախոսությամբ է հանդես եկել Հայ-ռուսական համալսարանում:

 

Հոկտեմբերի 22-ին ԵՊՀ «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն», «Արևելագիտություն» ֆակուլտետների, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

 

Հանգամանալից ներկայացվել են դիվանագիտական ծառայության կարևորությունն ու առանձնահատկությունները: Առանձնակի շեշտվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում ներկայումս առկա դիվանագիտական թափուր պաշտոնները համալրելու միջոցով աշխատանքի անցնելու հնարավորությունները:

905