Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտարարել է Սպիտակ տունը։

«Նախագահ Թրամփը կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկկողմ հանդիպմանը հինգշաբթի առավոտյան», - ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ ներկայացնելով Թրամփի հաջորդ շաբաթվա ծրագիրը։

Հանդիպումը նախատեսված է Հարավային Կորեայում։ Լևիթը նշել է, որ մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը կբանակցի Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգի հետ և կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։

398