Շուրջ 1 տարի է էպիդուրալ անզգայացումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում. ԱՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շուրջ 1 տարի է` ծննդաբերության ժամանակ, ըստ կնոջ ցանկության, էպիդուրալ անզգայացումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` անվճար:
Ծառայությունը ներառվել է պետական պատվերի շրջանակներում հաշվի առնելով, որ էպիդուրալ ցավազրկումն օգնում է հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:
24 Հոկտեմբեր, 2025 11:38
807