Տավուշում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է. ԱՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Հիշեցնենք՝ առավոտյան 8:30-ին Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով տուժել է 11 հոգի:
24 Հոկտեմբեր, 2025 12:13
815
Տավուշում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը. կան տուժածներ
07 Հուլիս, 2025 16:10
Տավուշի մարզում «Nissan X-Trail»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
08 Օգոստոս, 2023 14:41
Տավուշում վրացական համարանիշներով մեքենա է վթարի ենթարկվել. մեկ մարդ մահացել է, երկուսը՝ տուժել
28 Հուլիս, 2023 16:01