Կոտայքում բախվել են «Hyundai Sonata»-ն և «Opel Astra»-ն. կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան դիմաց բախվել են «Hyundai Sonata» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փասատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
24 Հոկտեմբեր, 2025 13:37
587