Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի Սպիտակի սոցիալական բնակարաններ, ինչպես նաև Վանաձորում նոր կառուցվող սոցիալական բնակարանների շինհրապարակ։
Նախարարը շրջել է տարածքներում, ծանոթացել շինությունների պայմաններին, ինչպես նաև հետևել Վանաձորի սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքների ընթացքին։
Արսեն Թորոսյանը ուսումնասիրել է շինության հիմնանորոգման նախագիծը, տվել համապատասխան հանձնարարականներ՝ նախատեսված աշխատանքները պատշաճ և սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ։
Նախարարն ընդգծել է նաև «Օթևան» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարանների հստակ գույքագրման և բաշխման կարևորությունը, ինչը կնպաստի ոլորտային քաղաքականության թիրախային իրականացմանը։


