Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ, վաշինգտոնյան համաձայնություններով մեծ ապաշրջափակում է լինելու։

«Հայաստանը 30+ տարիներ գտնվում էր շրջափակման ներքո, և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել, եթե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ՝ միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ»,- ասել է նա։ Ըստ նրա, երբեմն նեղացնում են թեման՝ հանգեցնելով Ադրբեջան-Նախիջևան կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը՝ համաձայնեցված սկզբունքների ներքո, ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը. «Ընդ որում, ենթակառուցվածքը, որով կապն իրականացվելու է, նույնկերպ շահագործվելու և օգտագործվելու է ՀՀ կողմից»,- ասել է նա։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև նշել է, որ Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի։

«Եվ դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման։ Չկա տրամաբանություն, որ կաշխատի ՀՀ հարավով անցնող երկաթուղին և չի աշխատի Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղին»,- ասել է նա։

Ըստ Միրզոյանի՝ ապաշրջափակումն իմաստ չի ունենա ու չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի. «Ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա»։

2352