Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 25-ին ձևավորվել է «Կրթվելը նորաձև է» շարժման Աշտարակի տեղական կոմիտեն, որի կազմում ընդգրկված են համայնքի՝ տարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր ակտիվ ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը, շարժման կենտրոնական կոմիտեի անդամ և «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը հանդիպման ժամանակ անդամներին ներկայացրել է շարժման ռազմավարությունը, սկզբունքները, նպատակներն ու ընդհանուր դրույթները:

Նա հատկապես շեշտել է շարժման ապաքաղաքական բնույթն ու բազմակարծության կարևորությունը։

1302