Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2 տոկոս հետվճար է լինելու բոլոր անկանխիկ գործարքների համար՝ 2026 թվականից, բոլոր քաղաքացիների համար։ Արդյոք բոլոր բանկերն են հիմա պատրաստ հետվճար տրամադրել, և կենսաթոշակառուների հետվճարի տոկոսը հնարավոր է էլի բարձրանա։ Այս մասին 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ «Ինչպես նշել էր վարչապետը, ետվճարը բարձրանում է 20%՝ հիմա 12% է։ Այս որոշումը կառավարությունը դեռ չի ընդունել, բայց այն շրջանառվում է և մինչև տարեվերջ կընդունվի»,- ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ընդգծել, որ ետվճարը տալու են ոչ թե բանկերը, այլ Arca համակարգը։
«Այսինքն՝ կապ չունի, թե որ բանկն է։ Arca համակարգի քարտ ունեցող մեր քաղաքացիները գնումներից ետվճար կստանան։ Այժմ տեխնիկական դետալներն ենք վերջնականացնում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ վերջնական փաթեթը պատրաստ կլինի ներկայացման՝ ամբողջ մանրամասներով։