Հայաստանը ներկայացնող պատանի ըմբիշները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:

Մոսկվայում դեկտեմբերի 24-27-ին կայացած միջազգային մրցաշարում արծաթե մեդալակիրներ են դարձել 45 կգ քաշային Սարգիս Բեգոյանը և 51 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային զավեն Ավետիսյանը և Անդրանիկ Ավետիսյանը (55 կգ):

Արշակ Հայրապետյանի գլխավորած թիմը մրցավայր էր մեկնել 19 ըմբիշով: Ավելի վաղ պատանեկան հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացրել Մոսկվայում:

680