Հաղարծինում ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով երեք տուժած դեռ հիվանդանոցում են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածներից 3-ը դեռ շարունակում են բուժօգնություն ստանալ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկը երեկ վիրահատության է ենթարկվել։
Բուժօգնության դիմած մյուս բոլոր տուժածները անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
03 Նոյեմբեր, 2025 12:38
442