Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Օստորոժնո նովոստի». 30-ամյա չեչեն տղամարդը կարող է ներգրավված լինել տնից փախած Այշատ Բայմուրադովայի սպանության մեջ. նա այցելել է այն բնակարանը, որտեղ հայտնաբերվել է նրա մարմինը։
«Օստորոժնո նովոստի»-ի հաղորդման համաձայն՝ երևանյան բնակարանում, որտեղ հայտնաբերվել է ընտանեկան բռնությունից փախած չեչեն կնոջ՝ Այշատ Բայմուրադովայի մարմինը, նրա անհետացման և մահվան միջև ընկած ժամանակահատվածում եղել են երկու հոգի՝ տղամարդ և կին։
Հոկտեմբերի կեսերին տեսախցիկը ֆիքսել է Դեմիրճյան փողոցի բնակարանից դուրս եկող երկու անձի՝ Կարինա Իմինովային, որի հետ Բայմուրադովան մահից կարճ ժամանակ առաջ Instagram-ում հաղորդագրություններ էր փոխանակել և պայմանավորվել էր հանդիպել, և Սաիդ-Խամզատ Բայսարովին։
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին, Հայաստանի ոստիկանությունը բնակարանում հայտնաբերել է Բայմուրադովայի մարմինը։ «Կավկազ բեզ մատերի» պրոյեկտի հիմնադիր Լիդիա Միխալչենկոն հայտնել է, որ աղջկան խեղդամահ են արել՝ ենթադրաբար հոկտեմբերի 16-ի գիշերը, ինչի կապակցությամբ տեղական անվտանգության ուժերը քրեական հետաքննություն են սկսել։
Բայսարովը 30-ամյա չեչեն է, ում Ռուսաստանում մի քանի քրեական մեղադրանքներ են առաջադրվել: ««Օստորոժնո նովոստի»-ն հաղորդում է, որ 2018 թվականին նրան մեղադրել են «Իսլամական պետություն» կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ, սակայն այդ մեղադրանքները հետագայում հանվել են: Նա նախկինում մեղադրվել է նաև ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և կողոպուտի համար: Նրա հայրը գործարար է Գրոզնիում։
Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից եկել էր Հայաստան՝ ընտանեկան բռնության պատճառով։ Նա չի վերադարձել հոկտեմբերի 15-ի երեկոյան Երևանում զբոսանքից և դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել է, որ նրան մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալած բնակարանում։
