Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆիլիպիններում «Կալմաէգի» թայֆունի զոհերի թիվը հասել է 66-ի, ևս 2 անձ համարվում են անհետ կորած:

ABS-CBN News-ը հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության գրասենյակին, նշում է, որ աղետի հետևանքների պատճառով մի քանի հարյուր հազար բնակիչ ստիպված լքել է իր տունը։

Զոհերից վեցը մահացել են զինվորական ուղղաթիռի կործանման հետևանքով, որը ուսումնասիրելիս է եղել տուժած տարածքները։ Մյուսները զոհվել են ջրհեղեղների, ընկած ծառերի և շենքերի փլատակների պատճառով։ 

Ամենամեծ վնասը գրանցվել է Սեբու կղզում, որտեղ կարճ ժամանակահատվածում տեղացել է մեկ ամսից ավելի անձրև:

Սա հանգեցրել է լայնածավալ ջրհեղեղների բնակելի թաղամասերում և ենթակառուցվածքների ավերմանը: Արտակարգ դրություն է հայտարարվել 53 համայնքներում։

 

525