Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեքշաբթի և չորեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին և 5-ին, կայացան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի չորրորդ տուրի հանդիպումները։
Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 5-ին «քաղաքայինները» սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության հասան Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Ֆոդենը դարձավ դուբլի հեղինակ։
Մրցանակի համար պայքարում 25-ամյա Ֆոդենը հաղթել է Միկել Մերինոյին («Արսենալ»), Կառլոս Ֆորբսին («Բրյուգե») և Վիկտոր Օսիմհենին («Ֆեյենորդ»)։
06 Նոյեմբեր, 2025 23:25
959
«Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում հաղթել է «Ռեալին»․ Չեմպիոնների լիգայի արդյունքները
11 Դեկտեմբեր, 2025 21:31
Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»
28 Օգոստոս, 2021 00:31
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթեց «Լիդս»-ին
26 Ապրիլ, 2021 02:12
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
31 Մայիս, 2026 20:24
ՊՍԺ-ն 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց Չեմպիոնների լիգայի հաղթող
30 Մայիս, 2026 23:33
Որ թիմերն են ստացել ուղիղ տոմս Չեմպիոնների լիգայում լիգայի փուլին մասնակցելու համար
25 Մայիս, 2026 12:20
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
31 Մայիս, 2026 20:24
ՊՍԺ-ն 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց Չեմպիոնների լիգայի հաղթող
30 Մայիս, 2026 23:33
Որ թիմերն են ստացել ուղիղ տոմս Չեմպիոնների լիգայում լիգայի փուլին մասնակցելու համար
25 Մայիս, 2026 12:20