Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին:
Թալինում են իշխանության մի շարք ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինչպես նախորդ 2 կիրակիները Հովհաննավանքում է մասնակցել Սուրբ պատարագներին, այնպես էլ այսօր է մասնակցելու պատարագին, այս անգամ՝ Տեր Թադեի ձեռամբ:
Լրագրողների դիտարկմանը, թե Տեր Արամի մատուցած պատարագը Մայր Աթոռը որակել է որպես սրբապղծություն, Մովսիսյանը պատասխանել է.
«Դե տեսնենք էս անգամ Մայր Աթոռն ինչ կասի: Բայց ասեմ, ես ներքին համոզմունք ունեմ և վստահ եմ, որ հաջորդ շաբաթ Տեր Թադեին էլ կարգալույծ են անելու»,- նշել է մարզպետը: