ՇՎՏՄ տեսուչները «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող երկու բենզալցակայաններում և գազալցակայաններում հայտնաբերել են կապարակնիքների ապօրինի հեռացման դեպքեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նոյեմբերի 10-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող երկու բենզալցակայաններում և գազալցակայաններում պոկված են եղել Տեսչական մարմնի 31․10․2025 թ. տեղադրված կապարակնիքները։
Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։
Իրավախախտ տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
11 Նոյեմբեր, 2025 10:57
739