Հովհաննես Մովսիսյանը ևս երկու տարով ստանձնել է Հանրային ՀԸ-ի տնօրենի պաշտոնը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ավարտվել է իր՝ որպես տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Նա նշել է, որ պայմանագիրը երկարաձգվել է ևս 2 տարով:
«Այսօր լրացավ 5-րդ տարին, և ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրիս ժամկետը։
Այս տարիների ընթացքում արվածից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետ.
- Հանրայինը դարձավ հեռուստաընտանիք. արդեն գործող Առաջին ալիքին և Առաջինի միջազգային ալիքին ավելացան՝
- Առաջինի լրատվական ալիքը
- Առաջին ալիք Ամերիկան
- Նոր ալիքը
- Առաջին ալիքում հաղորդումների քանակը կրկնապատկվեց նույն բյուջեով, իսկ վարկանիշը զգալիորեն բարձրացավ։
- Գործարկվեց 1TV Armenia հավելվածը, որով Հանրայինի ալիքների հեռարձակումը հասանելի է աշխարհի ցանկացած կետից։
- 2022-ին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ պատմության մեջ ամենամասշտաբայինն ու դիտարժանը։
- Ստեղծվեց «Ֆեստիվառ» մարզային երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որն արդեն անցկացվել է 9 մարզում՝ 160 հազարից ավելի մասնակիցներով։
- 2021-ին հիմնադրվեց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն ունի ավելի քան 250 շրջանավարտ, նրանցից 56-ը այսօր աշխատում է Հանրայինում։
- Վերջին հինգ տարում վերանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է շուրջ 12,000 քմ տարածք։
- Ձեռք է բերվել շուրջ 2 մլրդ դրամի տեխնիկա։
- Շարունակվում է Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցումը, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի՝ Հանրայինի 70-ամյակին։
Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ՝ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով։
Աշխատանքը շարունակվում է»,- գրել է Մովսիսյանը:
11 Նոյեմբեր, 2025 10:59
550
Հովհաննես Սարգսյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
14 Մայիս, 2026 15:20
Հովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիր
04 Մայիս, 2026 19:37
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
03 Մայիս, 2026 21:44
Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ
07 Մայիս, 2026 21:47
Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները. Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը
22 Ապրիլ, 2026 20:13
Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
13 Դեկտեմբեր, 2025 13:38
Հ1-ը հունիսի 13-ին լուրերի ընթացքում քարոզարշավին տրամադրել է 29 րոպե 13 վայրկյան
14 Հունիս, 2021 19:18