Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Cloudflare-ի խափանման պատճառով շատ կայքեր սպասարկման խնդիրների առաջ են կանգնել, այդ թվում՝ հայկական լրատվական դաշտի կայքերի մի մասը:
Խափանումը ազդել է ինչպես խոշոր միջազգային հարթակների, այնպես էլ մի շարք տեղական ռեսուրսների վրա՝ առաջացնելով օգտատերերի համար մուտքի խափանումներ։
Տեխնիկական խնդիրը, որը մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, որոշ կայքերի մուտքի սահմանափակումներ էր առաջացրել, լուծվել է։
այս մասին հաղորդագրություն է հրապարակել Cloudflare ընկերությունը:
«Մենք կարծում ենք, որ միջադեպը լուծվել է։ Մենք շարունակում ենք վերահսկել սխալները՝ համոզվելու համար, որ բոլոր ծառայությունները լիովին վերադարձել են բնականոն աշխատանքի», - ասվում է հայտարարության մեջ։
Cloudflare-ը խոշոր միջնորդ ընկերություն է, որը մատուցում է բովանդակության մատակարարման ցանցային և անվտանգության ծառայություններ։