Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

«Անկասա»-ն շարունակում է վստահ քայլերով շարժվել առաջ՝ աշխարհի ճանաչված բրենդներին զուգահեռ, իր յուրահատուկ, նրբագեղ, չկրկնվող ոճով  գերելով նորաձևության սիրահարներին։

Այս օրերին «Անկասա» անզուգական հավաքածուն ցուցադրված է Ղազախստանի Ալմաթիի Zhsaken selected բուտիկում։

«Անկա Սուքիասյանի հիմնադրած «Անկասա» ապրանքանիշը հայտնի է իր նրբաճաշակ  ուրվագծերով, հետաքրքիր մտածված գունային լուծումներով և  կանացիությունն ու անհատականությունն ընդգծող յուրօրինակ գեղագիտությամբ»,- այսպիսի բնորոշմամբ է ներկայացրել բրենդը «Անկասա»-ին հյուրընկալած ղազախական Zhsaken selected բուտիկը, նկատել, որ հայկական նորաձևության ականավոր ներկայացուցիչ «Անկասա» ապրանքանիշի նմուշներն ընտրում են էլեգանտություն, վստահություն ու ընդգծված ոճ նախընտրող կանայք։

Ի դեպ Zhsaken selected ապրանքանիշը մասնակցել էր 2024 թվականին կայացած «Երևանի նորաձևության շաբաթին», և այսօր այդ հավաքածուից նմուշներ վաճառվում են Zhsaken selected բուտիկում։

 

 

 

1683