Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
21 Նոյեմբեր, 2025 17:29
494
Երևանի Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև
10 Դեկտեմբեր, 2025 11:10
Տիգրան Ավինյանի հրավերով Երևանում է Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը
20 Նոյեմբեր, 2025 19:55
Խաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգ
20 Մայիս, 2025 15:27