Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար՝ հորդորում են Երևանի քաղաքապետարանից։
«Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում, հայտնաբերվել են ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման դեպքեր, ինչպես նաև ճանապարհային երթևեկելի հատվածներում տեղադրված տարբեր իրեր (մետաղական ձողեր, արկղեր):
Նշված վարչական իրավախախտումների հետևանքները վերացվել են, և վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- նշում են քաղաքապետարանից։
22 Նոյեմբեր, 2025 20:58
657
Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան
28 Մայիս, 2026 10:10
Դիզվառելիքի գնումն իրականացվել է օրենքի շրջանակում. «Երևանի ավտոբուս»
18 Մայիս, 2026 13:56
Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը
14 Մայիս, 2026 11:46