Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ Փարպիի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցի, Բյուրականի 10-րդ դարի Սբ. Հովհաննես եկեղեցի, Ամբերդ ամրոցի համալիր, Ագարակի հնավայր՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին:

Ինչպես հայտնել է նախարարությունը, մշտադիտարկմանը ներկա են եղել կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

0e2c6e41aa64ba650977ef0f5e13e222.jpg (1.15 MB)

Փարպիի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները ծանոթացել են պատերի սրսկման, աստիճանների և տարածքի բարեկարգման աշխատանքներին՝ կատարելով մի շարք դիտարկումներ: Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցու տարածքում նախարարության ներկայացուցիչները հետևել են հարավային շքամուտքի դետալների պատրաստման, Ագարակի հնավայրում՝ ծածկի նորոգման աշխատանքներին:

05f0f6561fc319d99ce663e51be7fa19.jpg (1.26 MB)

Ամբերդ ամրոցի տարածքում մասնագետները դիտարկել են հուշարձանի վերականգնման լայնածավալ աշխատանքները, ծանոթացել նոր հայտնաբերված հնագիտական առարկաներին: Ամբերդի հնագիտական պեղումների ընթացքում բացվել են նոր շերտեր, մասնագետները քննարկել են դրանց հետագա պահպանման հարցերն ու անվտանգության ապահովմամբ՝ նոր շերտերի բացման հնարավորությունները:

76e64f7763fd6b4452e39e3f3802252e.jpg (843 KB)

943