Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «հայրիկ» անվանելու իր որոշումը պայմանավորել է բանակցություններում նրա «ոճով»։ Այս մասին Ռյուտեն պատմել է RND գործակալությանը։

«Կարծում եմ՝ ճաշակի հարց է՝ ընտրել նման բառեր, թե ոչ։ Սա իմ ոճն է, անկախ նրանից՝ մարդկանց դուր է գալիս, թե ոչ»,- ընդգծել է նա։

Ռյուտեի խոսքով՝ երբ նա ԱՄՆ նախագահին «հայրիկ» է անվանել, չի հասկացել հնարավոր հետևանքները։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Հաագայում հունիսի 24-25-ին, և Թրամփը գոհ է եղել դրա արդյունքից։ Այնուամենայնիվ, բազմաթիվ արևմտյան լրատվամիջոցներ պնդում էին, որ եվրոպացի առաջնորդները «խոնարհվում» են ամերիկացի առաջնորդի առջև։ Ռյուտեի մեկնաբանությունները, որոնցում նա համեմատել էր Սպիտակ տան գործող նախագահին կռվող երեխաներին բաժանող «հայրիկի» հետ, ավելի մեծ վրդովմունք են առաջացրել։

461