Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կրեմոնեզեի» հարձակվող Ջեյմի Վարդին կողոպուտի զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Անգլիացու` Սալոյում գտնվող տունը թալանել են «Ռոմայի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրի հանդիպման (1-3) ժամանակ։

Ավազակային խումբը տուն է ներխուժել պատուհանից և գողացել ժամացույցներ, զարդեր, գումար։

Նախնական գնահատմամբ` Վարդիին հասցվել է մոտ 100 հազար եվրոյի վնաս։

Հետաքննությունը պարզել է, որ հանցագործների խումբը հետևել է Վարդիի ու նրա ընտանիքի մյուս անդամների շարժին։

38-ամյա հարձակվողը սեպտեմբերից է հանդես գալիս «Կրեմոնեզեում», 8 խաղում նա խփել է 2 գոլ։

733