Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ հիմա ավելի լավ են ապրում.
«Աշխատավարձերի մասին որ խոսում ենք, աշխատավարձերը աճել են, աշխատատեղերն ավելացել են, հիմա այդ ամենի արդյունքում արդյոք սա նշանակում է, որ մարդիկ լավ են ապրում։ Միանշանակ այո, մարդիկ լավ են ապրում։ Բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում։ Կան բազմաթիվ մարդիկ, որ կամ ավելի լավ չեն ապրում, կամ նույնիսկ ավելի վատ են ապրում։ Բայց մենք պետք է առերեսվենք, որ մարդիկ են լավ ապրում. նրանք, ովքեր իրենց վրա աշխատում են»,- ասել է նա։
Վարչապետը նշեց, որ Հայաստանում մեծ գումարներ են պտտվում. «Երեկ տեղեկանք եմ ստացել ԿԲ-ից, որ այս տարի 1.5 մլրդ դոլարի գնում է իրականացրել ԿԲ-ն։ Դա նշանակում է, որ այդ 1.5 մլրդ դոլարը մտել է Հայաստան, հայտնվել է շուկայում, և ԿԲ-ն տեսել է ավելցուկ և էդ 1,5 մլրդը գնել է»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ պետք է մարդկանց մեջ զարգացնել կարողություն, որ կարողանան այդ 1,5 միլիարդից իրենց բաժինը վերցնել, նշելով, որ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են։