Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայտնի բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի տեսողությունը վատթարացել է աչքի սուր վարակից հետո, հաղորդում է The Daily Mail-ը: Թերթի տվյալներով՝ երգիչը գործնականում կուրացել է և չի կարողացել կարդալ ավելի քան մեկ տարի։
«Քանի որ ես կորցրել եմ աջ աչքս, իսկ ձախ աչքս այնքան էլ լավ չի տեսնում, վերջին 15 ամիսները շատ դժվար են եղել ինձ համար, քանի որ ես ոչինչ չեմ կարողացել տեսնել, դիտել կամ կարդալ»,- ասել է նա։
«Սա իսկական փորձություն է»,- հավելել է երգիչը:
Նա խոստովանել է, որ այս դժվարին շրջանը իր համար իսկական փորձություն էր: 78-ամյա երգիչը նշել է, որ այժմ ապաքինվում է, բայց գործընթացը շատ դանդաղ է տեղի ունենում և զգալի ժամանակ կպահանջվի իր վնասված աչքի տեսողությունը լիովին վերականգնելու համար։
Երաժիշտն ընդգծել է, որ ինքը լավատես է և հավատում է դրական արդյունքին, չնայած հասկանում է համբերության անհրաժեշտությունը:
Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ չի կարողացել դիտել իր մյուզիքլը տեսողական խնդիրների պատճառով։