Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ նվաստացնելով դաժան ծեծի ենթարկում մեկ այլ տղայի։ Ըստ տարածված տեղեկությունների՝ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի երիտասարդ:
ՀՀ քննչական կոմիտեից Araratnews-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել մեկամսյա կալանքը, 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք՝ 20-օրյա ժամկետով, մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Խափանման միջոցները լրանալու ժամանակ Քննչական կոմիտեն երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մերժվել է: Միայն մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ բացակայելու արգելք»,- հայտնեցին Քննչական կոմիտեից: