Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ամբողջ հանրապետությունով մեկ օդի աղտոտվածության աստիճանը շատ բարձր է և Երևանը իր ցածր դիրքի պատճառով կարծես կուտակային մաս լինի, 3-4 անգամ բարձրացել է: Կարծում եմ շատ անլուրջ ենք վերաբերվել և բոլորիս մեղքը կա»,- անդրադառնալով վերջին օրերին օդի աղտոտվածության բարձր ցուցանիշին այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ խնդիրը պետք է օրենսդրական առումով լուծվի, և ըստ նրա՝ կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ինչ-որ խմբերի կբերավերեն. «Պիտի որոշենք՝ կամ թույն ենք շնչում՝ տարբեր քաղցկեղային և մնացած հիվանդություններից մեր հարազատներին կորցնում, կամ որոշումներ ենք կայացնում, կամ կատալիզատորները մեքենաների մեջից հանում ենք, սիգարետների բիչոկները կտցնում ենք պատուհանից դուրս, կամ որոշում ենք կայացնում»:
Սիմոնյանն ավելացրեց, որ ըստ օրենսդրական նախաձեռնությունների շատ խիստ կարգավորումներ են լինելու՝ հին մեքենաների, շինարարություն նորմերը չպահողների, ավազի հանքերի և նմանօրինակ երևույթների նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում