Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Իոնուտ Մոշտենուն հրաժարական է տվել իր բարձրագույն կրթության շուրջ ծագած հակասությունների ֆոնին։

Նախարարի հայտարարությունը հաղորդել է Digi24 հեռուստաալիքը։

«Ես չեմ ուզում, որ իմ կրթության և տարիներ առաջ թույլ տված սխալների մասին քննարկումները շեղեն նրանց ուշադրությունը, ովքեր այժմ ղեկավարում են երկիրը», - ասել է Մոշտենուն։

Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարի պաշտոնական ռեզյումեում նշված համալսարանը հերքել է, որ նա երբևէ սովորել է այնտեղ։ Մոշտենուն ավելի ուշ հրապարակել է իր այլ ուսումնական հաստատության դիպլոմի լուսանկարը և նախորդ տեղեկատվությունը որակել որպես սխալ։

696