Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կստորագրեն երկու երկրների քաղաքացիների համար վիզայի պահանջը չեղյալ համարող համաձայնագիր։

Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալման ալ Սաուդը ռուս-սաուդյան գործարար ֆորումում։

«Այժմ մենք՝ որպես երկու կառավարություններ, որոշել ենք թույլ տալ մեր քաղաքացիներին ազատ և առանց վիզայի ճանապարհորդել․ մենք այսօր կստորագրենք այս համաձայնագիրը», - ասել է նա։

494