Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կտրիճ Ներսիսյանը  կարգալույծ է հռչակել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին։ Ըստ Մայր Աթոռի տարածած տեղեկատվության՝ հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, թե Տ․ Թադե քահանան,  իբր՝

«ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն»:

Այդպիսով Տեր Թադե քահանային Կտրիճ Ներսիսյանը  կարգալույծ է հռչակել և դասել  աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին  Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ՝ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ, ներկա է եղել նաև վարչապետը:

 

562