Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 5-ին աշխարհը նշում է Կամավորների միջազգային օրը:

 

«Կամավորություն անել, որովհետև հենց այդտեղից է թերևս սկսվում քո քաղաքացիական պատասխանատվությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ միանալով օրվա շրջանակում կազմակերպված հանրային արշավին:

 

Արշավին միացել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հայտնի մարզիկ Նազիկ Ավդալյանը, երիտասարդական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

 

Արշավն իրականացնում են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն,  Հայաստանում «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնները:

392