Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ Կտրիճ Ներսիսյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում էր՝ իբրև Հայոց կաթողիկոս։ Մարսելի հայկական եկեղեցու մուտքի մոտ հավատացյալ հայերը նրան դիմավորել էին «անամո՛թ», «հեռացի՛ր» վանկարկումներով։

Նկատենք, որ վերջինս չփորձեց էլ անգամ ձեռքով ողջույնի նշան տալ մեր հայրենակիցներին՝ քրիստոնյային, հատկապես քահանային հատուկ ներողամտությամբ օրհնության ժեստ անել։ Հակառակը, ֆրանսիական ոստիկանության աշխատակիցներով պատսպարվելով՝ արագ ճողոպրեց եկեղեցի և փակվեց այնտեղ։

Արդեն եկեղեցուց՝ Աստծո տան փակ դռների հետևից տարածվեցին տեսանյութեր վեղարի տակ որպես Գարեգին Բ հանդես եկող անձի ելույթից։  

Նրա «մտահոգ» խոսքից պարզ դարձավ, որ ինքն իրեն արդեն իսկ դուրս է դրել հայրենիքից, և դարձյալ առիթը բաց չթողեց օտար երկրում նրանից դժգոհելու։ Մի պահ տպավորություն էր, թե լսում ենք ԱԺ ամբիոնի մոտ կանգնած որևէ ընդդիմադիր պատգամավորի շինծու, լալահառաչ տեքստ։

Խոսում էր իշխանության իբր ապօրինի քայլերից, բռնաճնշումներ որակելով ահաբեկչության գործով անցնող Բագրատ Գալստանյանի, հեղաշրջման կոչ արած Միքայել Աջապահյանի, սրբապղծության տեսանյութով հայտնի, թմրամիջոցների իրացման գործով մեղադրյալ Արշակ Խաչատրյանի կալանավորումները։

Հիշեց իշխանությունը զավթելու, փողերի լվացման և կոռուպցիայի մեջ մեղադրվող «ազգային բարերար» Սամվել Կարապետյանին։ Սակայն նկատենք, որ իսկապես բարերար, արցախցի, Արցախի և Հայաստանի համար մի ամբողջ կարողություն ներդրած Լևոն Հայրապետյանին երբևիցե չհիշեց, երբ նա Ռուսաստանի բանտում էր, որտեղ էլ  կնքեց իր մահկանացուն։

Եվ վերջապես, դաշնակին բնորոշ հոգեբանությամբ, ճառում պարտադիր մաս կազմող հատվածում հեռվից հիշել էր գերիների ու արցախահայերի իրավունքների մասին, ինչը մենք այդպես էլ չտեսանք այն պահին, երբ Արցախը կանգնած էր էթնիկ զտման առջև, երբ կարելի էր օգտագործել եկեղեցական, քրիստոնեական կապերը, կամ մի կողմ դնել սեփական ամբիցիաներն ու հանդես գալ նախաձեռնությամբ՝ խոսելու Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ՝ տեղի ունեցողը կանխելու համար, կամ, ինչու ոչ, հորդորեր ԼՂ իշխանությունը վերցրած Սամվել Շահրամանյանին՝ գնալ բանակցությունների։

Սակայն ինչ սպասել մեկից, որը թույլ է տալիս եկեղեցու զանգերը զանգեն այն ժամանակ, երբ կաշառքի գործով անցնող Վարդանիկն է ձերբակալվում, բայց ոչ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Հայաստանում, Արցախում, սփյուռքի տասնյակ երկրների հայկական եկեղեցիներում, երբ իսկապես դրա կարիքը կար։

1514