Հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի չոր զանգված և կանեփի ճյուղեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ, 55-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում և օգտագործում է կանեփի բույսից պատրաստված թմրանյութ։
Դեկտեմբերի 4-ին քրեական ոստիկաններն այցելեցին տղամարդուն․ նա հաստատել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց տարբեր տարաներով և փաթեթներով ընդհանուր մոտ 560 գրամ կանեփի չոր զանգված և մոտ 600 գրամ կանեփի ճյուղեր։
Հանգամանքները պարզվում են։
05 Դեկտեմբեր, 2025 18:56
793
Նախկին վարչապետերից մեկը կիլոգրամը սանտիմետրի հետ էր համեմատում․ Թունյան (տեսանյութ)
03 Դեկտեմբեր, 2024 11:18
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
10 Հուլիս, 2026 17:24
Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր
08 Հուլիս, 2026 17:51
Ձորաղբյուր գյուղի բնակչի տանը հայտնաբերվեցին ջերմատնային պայմաններում աճող կանեփի բույսեր և թմրանյութ պատրաստելու պարագաներ
04 Մարտ, 2026 15:48
Այս տարի ապրիլին Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել (լուսանկարներ)
25 Մայիս, 2021 20:19