Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայր հասնելուն պես փրկարարները գնահատել են իրավիճակը և անմիջապես ձեռնարկել կենդանուն անվտանգ դուրս բերելու գործողություններ։
Չնայած սահող և դժվարամատչելի տեղանքին՝ փրկարարական ծառայողների հստակ գործողությունների արդյունքում շունն անվնաս դուրս է բերվել ջրանցքից:
08 Դեկտեմբեր, 2025 17:02
644
Սևանա լճում ստորջրյա հետազոտողները ափ են դուրս բերել մարդկային ոսկորներ և խորտակված նավակի բեկորներ
31 Օգոստոս, 2020 15:06
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
12 Ապրիլ, 2026 13:47
Նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, մեկին մենք ենք որդեգրել, բայց շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ, մեր տանը էլ տեղ չկա․ Ավինյան
16 Մարտ, 2026 10:49
Աշնան գույներ․ լուսանկարներ
03 Նոյեմբեր, 2025 12:19