Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող կամուրջը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի 61.38-րդ կմ-ում գտնվող կամուրջը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Կատարվել են հենարանների ամրացման, ջրամեկուսացման, երթևեկելի հատվածի նորոգման, մայթերի կառուցման, գետի հունի մաքրման և այլ աշխատանքներ։
09 Դեկտեմբեր, 2025 10:14
511