Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը շարունակում է խոր մտահոգությամբ հետևել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ներս և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք վստահաբար հուզում են յուրաքանչյուր հայու հոգին, անկախ դավանանքային պատկանելիությունից:

Աներկբա էոր ներկա ճգնաժամի գլխավոր դրդապատճառը քաղաքական է և սկիզբ առավ այն պահիցերբ Գարեգին Բկաթողիկոսը միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։ Ավելինընդդիմության նախաձեռնած իշխանափոխության մի քանի ձախող փորձերից հետոՄայր Աթոռի որոշ բարձրաստիճան կղերականներ փաստօրեն վերցրեցին այդ գործընթացի առաջնորդությունըայդպիսով եկեղեցին ներքաշելով քաղաքական պայքարի հորձանուտԱնշուշտնրանք նման քայլի մը չէին կարող դիմել առանց Էջմիածնի գահակալի անմիջական համաձայնության և օրհնության:  Այդ ընթացքումՄայր Աթոռի մի շարք հոգևորականների մասին սկսեցին ի հայտ գալ տարատեսակ բացայայտումներ և խախտումներորոնք առ այսօր չեն արժանացել Մայր Աթոռի հստակ և համոզիչ հաստատումինհերքումին կամ պատշաճ տնօրինությանԱյս ամենը մեզ մղում են մտածելուոր Մայր Աթոռ ՍբԷջմիածնի վարչական համակարգից ներս տիրում է նախորդ իշխանությունների գործելաոճին համահունչ իրողությունուր բացակա է թափանցիկ հաշվետվությունը և առկա են օրենքների շրջանցումն ու անձնական նախասիրությունների կիրառումը։

Հայ Առաքելական եկեղեցին ազգային կառույց է և որպես մեր ազգի հոգևոր պատկերընդունելի չիոր նրա երկնակամարը ծածկված լինի կասկածի ու առեղծվածի սև ամպերովՄենք տասնամեակներ շարունակ պայքարել ենք Մայր Աթոռի գերակայությունը պաշտպանելու համար և մեզ համար մեծ ցավ է տեսնել Եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս անհաճո զարգացումները։ ՍբԷջմիածնի հոգևոր-վարչական կառույցը արմատական վերանայման կարիքն ունի և այդ առումով մենք ողջունում ենք տիրող իրավիճակից դուրս գալու նպատակով մի խումբ եպիսկոպոսների կողմից վերջերս հրապարակված հայտարարությունը և միանում ենք կաթողիկոսին ուղղված նրանց հորդորին։ Հայ Առաքելական Եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է այսօր։

464