Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դանիայի Արտաքին և ռազմական հետախուզության ծառայությունը առաջին անգամ Միացյալ Նահանգները համարել է երկրի անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով 2025 թվականի զեկույցին։

Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները ավելի ու ավելի է առաջնահերթություն տալիս սեփական շահերին և «օգտագործում է իր տնտեսական և տեխնոլոգիական հզորությունը որպես ուժի գործիք», այդ թվում՝ դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններում:

Դանիական հետախուզությունը նաև նշում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության աճը՝ «Արկտիկայում մեծ տերությունների մրցակցության սրման» ֆոնին:

«Միացյալ Նահանգները տնտեսական հզորությունն օգտագործում է, այդ թվում՝ բարձր սակագների սպառնալիքները, իր կամքը պարտադրելու համար և այլևս չի բացառում ռազմական ուժի կիրառումը, նույնիսկ դաշնակիցների դեմ»,- նշվում է փաստաթղթում:

593