Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է «ոսկե քարտեր» տրամադրելու նախագիծ այն հարուստ օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են ապրել այդ երկրում և, ի վերջո, ստանալ քաղաքացիություն։
«Սա շատ կարևոր իրադարձություն է անձամբ ինձ և երկրի համար. մենք թողարկում ենք «Թրամփի ոսկե քարտը»,- ասել է նա չորեքշաբթի օրը բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ քարտերը կարելի է գնել մասնագիտացված կայքում։
«Բոլոր եկամուտները կուղղվեն ԱՄՆ կառավարությանը, և դա կարող է հսկայական գումարներ բերել»,- նշել է ամերիկացի նախագահը։
«Դա նման է green card-ի, բայց ավելի առաջադեմ»,- հավելել է Թրամփը։
Նա ավելի վաղ հույս էր հայտնել, որ նման քարտերի վաճառքը կնվազեցնի ԱՄՆ պետական պարտքը։