Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայում սկսվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։

Միջոցառման սկզբում մասնակցող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները լուսանկարվել են վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Սահմանափակ կազմով նիստից հետո մասնակիցները, ինչպես սպասվում է, կշարունակեն աշխատանքը ընդլայնված կազմով։

Միջոցառման ընթացքում Միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա խորացման հարցեր. ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը և էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը։

760