Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Deutsche Welle-ն գրել է, որ չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր պաշտոնավարման առաջին տարում ավարտել է ութ պատերազմ, սակայն նրա խաղաղության որոշ համաձայնագրեր մեծամասամբ անարդյունավետ են եղել։

Պարբերականը նշում, որ պատերազմները դադարեցնելու և կարգուկանոն հաստատելու մասին Թրամփի հռետորաբանությունը կարծես աչքակապություն է։

«Ութ պատերազմներից, որոնք Թրամփը պնդում է, որ ավարտվել են, երկուսը նույնիսկ իրական հակամարտություններ չէին. Եգիպտոսի և Եթովպիայի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև պատերազմական դրություն չկար։ Այդ «հակամարտությունները» պարզապես դիվանագիտական ​​​​անհամաձայնություններ էին»,- գրում է DW-ն։

Հրատարակության համաձայն՝ միակ հակամարտությունը, որի դեպքում Թրամփի վարչակազմը կարող է հստակ հայտարարել, որ նպաստել է դրա լուծմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է, որտեղ ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը արդյունավետորեն հանգեցրեց գրեթե 40 տարի տևած լարվածության ավարտին։

«Այն, ինչ նա անվանում է խաղաղություն, հիմնականում ժամանակավոր հրադադարներ են, կարգավորման համաձայնագրեր կամ մամուլի ասուլիսների ժամանակ հռչակված հաղթանակներ, որոնք անտեսում են հակամարտության բուն պատճառները»,- հայտարարել է ԱՄՆ-ում գործող «Code Pink» հակապատերազմական խմբի հիմնադիր Մեդեա Բենջամինը:

Պատմության մեջ որպես Նոբելյան խաղաղության մրցանակ ստացող հինգերորդ ԱՄՆ նախագահը դառնալու Թրամփի ցանկությունը գաղտնիք չէ։

Այնուամենայնիվ, պատմաբան Թեո Զենուն պնդում է, որ Սպիտակ տանը իր երկրորդ ժամկետի ընթացքում Թրամփը ավելի մեջ ջանքեր է մղում «ամբողջ աշխարհում որպես մեծ առաջնորդ ճանաչվելու համար»։

«Նա գիտի, որ խաղաղարար ընկալվելուց ավելի վեհ բան չկա։ Սակայն նա չի ցանկանում կատարել խաղաղարար լինելու դժվարին աշխատանքը, որը ներառում է պատերազմող ազգերի միջև հաշտեցման երկարատև գործընթացների վերահսկում»,- DW-ին ասել է Զենուն։

714