Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և սիրիական կողմը ցանկություն է հայտնել խորացնել կապերը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Գիտեմ, որ երեկ դուք շատ լավ զրույց եք ունեցել նախագահ Պուտինի հետ, որի ընթացքում քննարկել ենք երկկողմ հարցեր և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Գիտեմ նաև, որ դուք, պարոն նախարար, երեկվա հանդիպման ժամանակ գոհունակություն եք հայտնել միջազգային հարթակներում մեր փոխգործակցությունից և ցանկություն եք հայտնել խորացնել այս համագործակցությունը», - ասել է նա իր սիրիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

487