Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանությունը աշխատանքի դրական ազդակներ ունի:

Այս մասին քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ որպես օրինակ նշելով հանցավորության դեմ պայքարում կարևորագույն օղակ հանդիսացող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում արձանագրված էական նվաճումը:

Նախարարի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները 18 տոկոսով աճել են: 

«Ոչ թե թմրամիջոցներն են շարունակում ահագնացող տեմպեր ունենալ ՀՀ-ում, այլ լատենտային համարվող այս հանցագործության բնույթը նկատի ունենալով` մենք կարողանում ենք օպերատիվ, ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտել այս դեպքերը: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ կրկնակի ավելի կիլոգրամ թմրամիջոց ենք կարողացել առգրավել և դուրս բերել շրջանառությունից:

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ քրեական ոստիկանության աշխատանքի տեսանկյունից մենք մեր աշխատանքները կենտրոնացրել ենք ներմուծման և արտադրման շղթան կոտրելու տրամաբանության վրա: Կենտրոնանում ենք մեծ խմբաքանակների վրա, որ հետագայում շատ ավելի ջանք և ռեսուրս չվատնենք փոքր խմբաքանակների հայտնաբերման ուղղությամբ, և հենց այս տրամաբանությամբ է, որ մենք կարողացել ենք 416 կգ թմրամիջոց իրավապահ համակարգի համատեղ ջանքերի արդյունքում դուրս բերել ընդհանուր շրջանառությունից»,- նշել է նախարարը:

590