Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,579.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7%‑ով կամ շուրջ 310.2 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,844.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 13.7%-ով կամ 343.4 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 265.4 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 232.2 մլրդ դրամի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

 

1354