Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

The Washington Times-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցուցաբերել է «խաղաղության օրակարգին բարձր նվիրվածություն» և ակտիվորեն աջակցել է ադրբեջանա-հայաստանյան կարգավորմանը։ «Դոնալդ Թրամփի արագ արձագանքը և գործընթացին նրա լիարժեք ներգրավվածությունը արժանի են բարձր գովասանքի»,-հավելել է նա։

Հաջիևը նաև նշել է, որ Բաքուն հետևողականորեն ամրապնդում է իր տնտեսական փոխկախվածությունը Երևանի հետ՝ մատակարարելով նավթամթերք և նպաստելով հացահատիկի արտահանմանը հայկական շուկա։ «Սա կարող է խորհրդանշական թվալ, բայց այն ունի լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ։

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ», - ընդգծել է նա։

754